Քննչական կոմիտեից չեն մանրամասնում, թե ինչ խուզարկություններ են ընթանում կալանավորված գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր գրուպ»-ում: Միայն նշում են, թե կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ:
Արդյո՞ք դրանք կապ ունեն Սամվել Կարապետյանի գործի հետ, թե՞ նոր քրեական գործ է, կոմիտեից պատասխանեցին, որ Կարապետյանին վերագրվող՝ իշխանությունը զավթելու կոչի գործի հետ կապ չունի:
Եկեղեցուն պաշտպանելուց մի քանի ժամ անց բանտում հայտնված Կարապետյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար: Նա մեղադրանքը չի ընդունում: