Թուրքիայի Իզմիր նահանգում արտակարգ իրավիճակների խմբերը շարունակում են պայքարել անտառային հրդեհների դեմ՝ ուժեղ քամու և սաստիկ շոգի պայմաններում։
Իզմիրի քաղաքապետ Ջեմիլ Թուգայը իրավիճակը «սարսափելի է» բնութագրել, նշելով, որ այրվող տարածքները դժվարհասանելի են։ Հաղորդվում է, որ մինչ այս պահը արդեն երեք գյուղ է ոչնչացվել, տասնյակ հազարավոր բնակիչներ տարհանվել են։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հրդեհի մարման աշխատանքներին միացել են զինվորականները, գործի են դրվել հրշեջ ինքնաթիռներ և ուղղաթիռներ։
Մինչ այս պահը հաղորդվել է երկու զոհի մասին։
Թուրքիայի պաշտոնական աղբյուրների համաձայն՝ միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում երկրում ավելի քան 600 հրդեհ է բռնկվել։