Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը և Չինաստանը կբանակցեն «ՏիկՏոկ»-ի գործարքի շուրջ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամը հայտարարել է, թե շուտով կբանակցի Չինաստանի հետ «Տիկտոկ»-ի վաճառքի հնարավոր գործարքի շուրջ:

«Հավանաբար երկուշաբթի կամ երեքշաբթի կխոսենք Չինաստանի հետ, երևի նախագահ Սիի կամ նրա ներկայացուցիչների հետ, բայց գործարքը մեծամասամբ կայացած է», - լրագրողներին հայտնել է Թրամփը:

Անցած ամիս Թրամփը մինչև սեպտեմբերի 17-ը երկարաձգել էր Չինաստանում գրանցված ByteDance ընկերության ամերիկյան ակտիվները վաճառելու վերջնաժամկետը:

Այս գործարքը մշակվում է գարնանից, նպատակն է, որ «ՏիկՏոկ»-ը ԱՄՆ-ում կառավարի և դրանում ներդրումներ անի ամերիկյան ընկերությունը: Սակայն Պեկինը գործարքը սառեցրեց, երբ Թրամփը աննախադեպ բարձր տարիֆներ սահմանեց չինական ապրանքների նկատմամբ:

Հարցին, թե վստա՞հ է, որ այս անգամ Չինաստանը համաձայնություն կտա գործարքին, Թրամփը պատասխանել է. - «Վստահ չեմ, բայց կարծում եմ՝ կլինի: Ես ու նախագահ Սին հրաշալի հարաբերություններ ունենք, և կարծում եմ, որ այս գործարքը և՛ իրենց համար է լավ, և՛ մեզ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG