Մատչելիության հղումներ

Թուրքիայում ևս երեք ընդդիմադիր քաղաքապետ է ձերբակալվել


Բողոքի ակցիա ի պաշտպանություն Ստամբուլի քաղաքապետի, արխիվ
Բողոքի ակցիա ի պաշտպանություն Ստամբուլի քաղաքապետի, արխիվ

Թուրքիայի իշխանություններն այսօր ևս երեք ընդդիմադիր քաղաքապետի են ձերբակալել, հաղորդում է «Ռոյթերզ»-ը:

Գլխավոր դատախազի գրասենյակը հայտնել է, որ հարավային Ադանա և Ադիյաման քաղաքների ղեկավարների հետ միասին շորթման կասկածանքով ևս ութ հոգի է ձերբակալվել:

NTV հեռուստալիքի փոխանցմամբ՝ ձերբակալվել են նաև Անթալիայի քաղաքապետն ու Ստամբուլի Բույուքչեքմեչե շրջանի ղեկավարի տեղակալը: Այս նույն գործի շրջանակներում հոկտեմբերից ի վեր ձերբակալվել են ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության հարյուրավոր անդամներ, այդ թվում 11 քաղաքապետ:

Կուսակցությունը կտրականապես հերքում է իշխանությունների կոռուպցիոն մեղադրանքները և դրանք համարում քաղաքական հետապնդում:

Մարտին կոռուպցիոն մեղադրանքներով բանտարկվեց Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն՝ նախագահ Էրդողանի գլխավոր քաղաքական մրցակիցը: Նրա ձերբակալությունից հետո Թուրքիայում լայնածավալ բողոքի ակցիաներ սկսվեցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG