Մատչելիության հղումներ

Չորրորդ գործն ընդդեմ Սերժ Սարգսյանի. նոր մեղադրանք է ներկայացվել


Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և օրենքով սահմանված արգելքին հակառակ՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու համար, հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն:

Ըստ իրավապահ մարմնի՝ քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Սերժ Սարգսյանը, 2000-2018 թթ. ընթացքում զբաղեցնելով պաշտպանության նախարարի, ապա վարչապետի, նախագահի պաշտոնները, օրենքով սահմանված արգելքին հակառակ, վստահված անձանց միջոցով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություններ հիմնադրելու և առևտրային կազմակերպությունների կառավարմանը մասնակցելու նպատակով, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, նպաստել է, որպեսզի օտարերկրյա ներդրումներով ՀՀ կարիքների բավարարման համար Արարատի մարզի Սուրենավան համայնքում բիտումի գործարանի հիմնադրմանը ներգրավվեն իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Մ. Բ.-ն և վերջինիս պատկանող կազմակերպությունները:

Նշվում է, որ Սերժ Սարգսյանը Մ. Բ.-ից պահանջել է իր եղբորորդու և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու ընկերությանը նախկինում որպես կաշառք ձևական գործարքով փոխանցված 22,5 տոկոս բաժնեմասի դիմաց նրան տալ առանձնապես խոշոր չափերով՝ 6 միլիոն ԱՄՆ դոլար, որից հետո Մ. Բ.-ն իրեն ներկայացված կեղծ փոխառության պայմանագրի հիման վրա նրա ընկերությանն է փոխանցել նշված առանձնապես խոշոր չափերով գումարը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ավելի քան մեկ ամիս առաջ կոմիտեն հայտնեց ՀՀԿ առաջնորդի դեմ երրորդ քրեական գործի մասին՝ նա մեղադրվում է շուրջ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ:

Երրորդ նախագահն այժմ դատարանի առջև է կանգնած մեկ այլ՝ Իսակովի պողոտայի և Եռաբլուրի հարակից հողերի օտարման գործով: Թե այս մեկով դատաքննությունը երբ կսկսվի, առայժմ հայտնի չէ:



    Մանրամասները տե՛ս այստեղ




    Ուղիղ հեռարձակում

    XS
    SM
    MD
    LG