Ադրբեջանի ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Ռուսաստանի պետական «Սպուտնիկ» լրատվական գործակալության Բաքվի գրասենյակում։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը՝ վկայակոչելով ՆԳՆ ներկայացուցիչներին։
Գործակալությունը, սակայն, չի հստակեցնում, թե հատկապես որ քրեական գործի շրջանակներում է իրականացվում խուզարկությունը։
Ոստիկանական գործողությունն իրականացվում է Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերությունների սրման ֆոնին։