Մատչելիության հղումներ

Քրդական բանվորական կուսակցությունը «կարող է մի քանի օրում սկսել զենքերը հանձնել»


Քրդական բանվորական կուսակցությունը կարող է արդեն մի քանի օրվա ընթացքում սկսել զենքերը հանձնելու գործընթացը, երեքշաբթի հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակը։

Օմեր Չելիկը հավելել է, որ առաջիկա օրերը լինելու են «չափազանց կարևոր՝ ահաբեկչությունից ազատ Թուրքիա ունենալու համար»։

Քրդական կուսակցությունը, որը ավելի քան չորս տասնամյակ արյունալի հակամարտության մեջ է թուրքական պետության հետ, մայիսին որոշում է կայացրել ինքնալուծարվել և դադարեցնել զինված պայքարը։

Կուսակցության՝ Իրաքի հյուսիսում տեղակայված երկու աղբյուրներ հաստատել են, որ մի փոքր խմբավորում նախատեսում է առաջիկա օրերին զենքերը հանձնել Սուլեյմանիայում՝ Իրաքյան Քուրդիստանի քաղաքում։

Իրաքի հյուսիսում հրավիրված եզրափակիչ համագումարից հետո՝ մայիսին, զինյալ խմբավորումը հայտարարեց՝ զենքով հասել են պատմական արդյունքների, բայց հիմա ժամանակն է անցնել դիվանագիտական մեթոդների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG