Մատչելիության հղումներ

Թուրքիայի իշխանություններն ավելի քան 120 մարդու են ձերբակալել


Թուրքիայի իշխանություններն ավելի քան 120 մարդու են ձերբակալել՝ ընդդիմադիր Ժողովրդհանրապետականի կառավարման տակ գտնվող Իզմիրի քաղաքապետարանում սկսված կոռուպցիոն քննության շրջանակներում, հաղորդում է Anadolu-ն։ Ձերբակալությունները տեղի են ունեցել այսօր ավելի ուշ Ստամբուլում ընդդիմության զանգվածային հանրահավաքից ժամեր առաջ, հաղորդում է AP-ն։

Ազատազրկվածների թվում են Իզմիրի նախկին քաղաքապետ Թունչ Սոյերը և Ժողովրդհանրապետականի նահանգային օղակի ղեկավար Շենոլ Ասլանօղլուն։

Իզմիրը Թուրքիայի երրորդ խոշորագույն քաղաքն է Ստամբուլից և Անկարայից հետո և համարվում է Ժողովրդահանրապետականի՝ երկրի ամենամեծ ընդդիմադիր կուսակցության հիմնական հենարանը։ Երեք ամիս առաջ՝ մարտին էլ Թուրքիայի իշխանությունները ձերբակալել և պաշտոնանկ էին արել Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ, նախագահ Էրդողանի հավանական մրցակից Էքրեմ Իմամօղլուին և տասնյակ այլ գործիչների, բոլորն էլ նույն՝ Ժողովրդահանրապետական կուսակցությունից։




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG