Մատչելիության հղումներ

Ցուցարարները պահանջում են պարտքերի զիջում և կլիմայական բարեփոխում ՄԱԿ-ի գագաթնաժողովից առաջ


Ակտիվիստները կիրակի օրը քայլերթ են անցկացրել հարավային Իսպանիայի Սևիլիա քաղաքում՝ պահանջելով զարգացող երկրների պարտքերի զիջում, կլիմայական արդարություն և մեծահարուստների հարկում: Այս ակցիան կայացել է ՄԱԿ-ի զարգացման ֆինանսավորման գագաթնաժողովի նախօրեին, որը, ցուցարարների կարծիքով, մեծ ամբիցիաներ և ընդգրկում չունի։

Չորս օր տևող այս գագաթնաժողովը, որը կայանում է տասնամյակը մեկ, նպատակ ունի զբաղվել աղքատության, հիվանդությունների և կլիմայի փոփոխության հարցերով՝ ձևավորելով գլոբալ զարգացման շրջանակ։ Սակայն ԱՄՆ-ի՝ մասնակցությունից հրաժարվելը և հարուստ երկրների՝ օտարերկրյա օգնության նկատմամբ սառեցրած մոտեցումը նվազեցրել են հույսերը, թե գագաթնաժողովը էական փոփոխություններ կբերի։

Երթն առաջնորդել են Greenpeace կազմակերպության անդամները՝ ցուցադրելով լողացող քանդակ, որում միլիարդատեր Իլոն Մասկն է պատկերված է։ Այլ ցուցարարներ պարզել են պաստառներ «Հարկային արդարություն՝ հիմա» կամ «Թող աղտոտողները վճարեն» գրություններով։

Գագաթնաժողովից ժամեր առաջ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ «փաստը, որ այս համաժողովն ընդհանրապես կայանում է՝ չնայած աշխարհում շարունակվող պատերազմներին, արդեն իսկ հույս է ներշնչում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG