Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլին 8 ամսվա ազատազրկման դատապարտվեց խորհրդարանական քննիչ հանձնաժողովի նիստերին չներկայանալու համար։
Օքրուաշվիլին 8-րդ ընդդիմադիր քաղաքական գործիչն է, որ ազատազրկման է դատապարտվում խորհրդարանական քննիչ հանձնաժողովի նիստերին չներկայանալու համար։
Հանձնաժողովը ստեղծվել է՝ քննելու նախորդ իշխանությունների կողմից կատարված ենթադրյալ հանցագործությունները: