5 բալլ ուժգնությամբ երկրաշարժ՝ Իրան-Թուրքիա սահմանային գոտում, այն զգացվել ՀՀ-ում

Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Մակու քաղաքից 28 կմ հյուսիս, այսօր գրանցվել է 3․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալլ:

Երկրաշարժը զգացվել է Արարատի մարզում՝ 4 բալլ, Վայոց Ձորի մարզի Ելփին և Չիվա գյուղերում՝ 3 բալլ, ինչպես նաև Երևան քաղաքում՝ 2-3 բալլ ուժգնությամբ։