Հնդկաստանի գործարաններից մեկում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդ

Հնդկաստանում հրշեջները մարում են հրդեհը, արխիվ

Հնդկաստանի հարավային Թելանգանա նահանգում գտնվող դեղագործական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդ, հայտնում է BBC-ն:

Պայթյունը տեղի է ունեցել երկուշաբթի օրը՝ աշխատանքային ժամերին, Sigachi Industries ընկերության ստորաբաժանումում, որի հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է և գտնվում է ծանր վիճակում։

Ոստիկանությունը գործ է հարուցել ընկերության դեմ՝ զոհերից մեկի որդու բողոքի հիման վրա։

Իշխանությունները հայտնել են, որ պայթյունի ժամանակ շենքում գտնվել է մոտ 60 մարդ:

Փրկարարական ծառայության աշխատակիցները Indian Express-ին հայտնել են, որ առնվազն 25 տուժած տարբեր աստիճանի այրվածքներով և վնասվածքներով տեղափոխվել է մոտակա հիվանդանոցներ։