Իրանի ԱԳ նախարարը բացառել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների արագ վերսկսումը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին բացառել է Միացյալ Նահանգների հետ բանակցությունների արագ վերսկսում։

Հունիսի 30-ին հեռարձակված հարցազրույցում Արաղչիին հարցրել են Թրամփի անցյալ շաբաթ արած այն մեկնաբանության մասին, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները անխուսափելի են։

«Ես չեմ կարծում, որ բանակցությունները կվերսկսվեն այդքան արագ», - ասել է Իրանի արտաքին գործերի նախարարը ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Որպեսզի մենք որոշենք վերսկսել բանակցությունները, մենք նախ պետք է համոզվենք, որ Ամերիկան չի վերադառնա մեզ վրա ռազմական հարձակման՝ բանակցությունների ընթացքում»։

Նա նշել է, որ բոլոր կետերը քննարկելու համար ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ՝ հավելելով, որ «դիվանագիտության դռները երբեք չեն փակվի»։

Միացյալ Նահանգները և Իրանը Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ անուղղակի բանակցությունների հինգ փուլ էին անցկացրել, նախքան բանակցությունների ձախողումը:

Իսրայելը հունիսի 13-ին սկսեց օդային հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին և ռազմական ենթակառուցվածքներին։

Միացյալ Նահանգները միացավ Իսրայելի հարձակումներին հունիսի 22-ին, ռմբակոծեց Իրանի երեք կարևոր միջուկային օբյեկտներ, այդ թվում՝ Ֆորդոյի խիստ ամրացված ստորգետնյա օբյեկտը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կհանդիպեն