Իսրայելը համաձայնել է Գազայում 60-օրյա հրադադարի անհրաժեշտ պայմաններին. Թրամփ

Գազայի հատված, արխիվ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը համաձայնել է Գազայի հատվածում 60-օրյա հրադադարի համար անհրաժեշտ պայմաններին:

«Իսրայելը համաձայնել է 60-օրյա ՀՐԱԴԱԴԱՐԸ վերջնականացնելու անհրաժեշտ պայմաններին, այս ժամանակահատվածում մենք կաշխատենք բոլոր կողմերի հետ՝ պատերազմը ավարտելու համար», - գրել է Թրամփը սոցիալական ցանցերում։

Նա նշել է, որ Կատարը և Եգիպտոսը, որոնք մեծ ջանքեր են գործադրել խաղաղություն հաստատելու ուղղությամբ, կփոխանցեն այս վերջնական առաջարկը։

«Հուսով եմ՝ Մերձավոր Արևելքի բարօրության համար «Համաս»-ը կընդունի այս համաձայնագիրը, որովհետև ավելի լավ տարբերակ չի լինելու», - նշել է Սպիտակ տան ղեկավարը:

Գազայի պատերազմը սկսվել 2023 թվականի հոկտեմբերի 7-ից, երբ Արևմուտքում ահաբեկչական ճանաչված «Համաս»-ը հարձակվեց Իսրայելի վրա՝ սպանելով մոտ 1200 մարդու և պատանդառելով ավելի քան 250-ին։ Իսրայելի պատասխան հարվածներից, ըստ «Համաս»-ի կողմից վերահսկվող Առողջապահության նախարարության, մինչ օրս զոհվել է մոտ 56,500 մարդ։