Կիևը հեռախոսազրույցներ է խնդրել Վաշինգտոնի հետ՝ զենքի մատակարարման հնարավոր դադարեցման առնչությամբ

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերով, արխիվ

Կիևը հեռախոսազրույցներ է խնդրել Միացյալ Նահանգների իշխանությունների հետ՝ զենքի մատակարարման հնարավոր դադարեցման մասին հաղորդագրություններից հետո: Այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչությունն ընդգծում է, որ Կիևը որևէ պաշտոնական ծանուցում չի ստացել «համաձայնեցված պաշտպանական օգնության մատակարարման ժամանակացույցերի կասեցման կամ վերանայման մասին»։

«Կարևոր է ապահովել համաձայնեցված պաշտպանական օգնության տրամադրման կայունությունը, շարունակականությունը և կանխատեսելիությունը, հատկապես՝ օդային պաշտպանության ամրապնդման ոլորտում», - ասված է ուկրաինական կողմի հաղորդագրությունում։

Այսօր ավելի վաղ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Կիևում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոն Հինքելը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը դադարեցնում է որոշ զինատեսակների մատակարարումը Ուկրաինային. Կիևում մտահոգված են