Ֆրանսիայի նախագահը նախօրեին՝ մինչև Ռուսաստանի նախագահին զանգահարելը և դրա ավարտից հետո կապ է հաստատել ուկրաինացի պաշտոնակցի հետ՝ նրան զրույցի բովանդակության մասին տեղեկացնելու համար, Reuters-ին հայտնել է անանուն աղբյուրը:
Հաղորդվում է, որ Էմանյուել Մակրոնը Վլադիմիր Պուտինի հետ զրույցի վերաբերյալ խոսել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Մակրոնի գրասենյակը տեղեկացրել էր, որ մոտ երկու ժամ տևողությամբ զրույցի ընթացքում Ֆրանսիայի նախագահը հանդես է եկել Ուկրաինայում հրադադարի և խաղաղ բանակցությունների մեկնարկի օգտին։
Պուտինը, ըստ Կրեմլի, շեշտել է, որ պատերազմը «Արևմուտքի քաղաքականության ուղիղ հետևանքն է», որը, ըստ նրա, վերջին տարիներին անտեսել է Ռուսաստանի անվտանգային շահերը։
Պուտինի խոսքերով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր ցանկացած խաղաղ համաձայնություն պետք է լինի համապարփակ և երկարաժամկետ բնույթի, հիմնված «նոր տարածքային իրականությունների վրա»։
Մակրոնն ընդգծել է, որ միայն Ուկրաինան կարող է որոշել՝ տարածքային զիջումների գնալ, թե ոչ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մակրոնն ու Պուտինը վերջին 3 տարում առաջին հեռախոսազրույցն են ունեցել