Մատչելիության հղումներ

Ադրբեջանում մի խումբ ՌԴ քաղաքացիներ են ձերբակալվել


Ադրբեջանում ՌԴ քաղաքացիների ձերբակալությունները
Ադրբեջանում ՌԴ քաղաքացիների ձերբակալությունները

Ադրբեջանի իշխանությունները ձերբակալել են մի խումբ ՌԴ քաղաքացիների: Ադրբեջանական պետական լրատվամիջոցները լուսանկարներ են հրապարակել, որոնցում ձերբակալված ռուսները մարմնի տարբեր հատվածներում վնասվածքներ ունեն:

Այս ձերբակալությունները հաջորդում են Եկատերինբուրգում տասնամյա վաղեմության սպանության գործի շրջանակում ռուս իրավապահների հատուկ գործողություններին, որոնց ընթացքում երկու ռուսաստանաբնակ ադրբեջանցի է մահացել։ Պաշտոնական Բաքուն պնդում է, որ Սաֆարով եղբայրները սպանվել են ռուս ուժայինների կողմից խոշտանգումների ենթարկվելու հետևանքով։

Ռուսաստանի պետական մարմինները Ադրբեջանում ձերբակալված ռուսների մասին չեն հաղորդել։

Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ Բաքվի դատարանը չորս ամսով նախնական կալանքի է ենթարկել ՌԴ 8 քաղաքացու, այդ թվում՝ Իրանից թմրանյութերի մաքսանենգության և կիբերխարդախության մեղադրանքներով։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG