Մատչելիության հղումներ

«Դաշնակիցներից երես թեքելը հազիվ թե օգտակար լինի հայ ժողովրդի համար». Լավրով


«Մենք որևէ ճնշում չենք բանեցնում Հայաստանի կառավարող շրջանակների վրա և հստակություն ենք ակնկալում բոլոր հարցերում։ Բայց մենք բոլորս էլ հասկանում ենք, որ եթե Հայաստանը երես թեքի իր դաշնակիցներից, մերձավոր գործընկերներից, հարևաններից, ապա դա հազիվ թե որևէ օգուտ տա հայ ժողովրդին»,- այսօր Ղրղզստանում ՀԱՊԿ արտգործնախարարների հավաքի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք շարունակում ենք Հայաստանը ՀԱՊԿ լիիրավ անդամ համարել։ Այդ լիիրավ անդամակցությունը, սակայն, ՀԱՊԿ կանոնադրական փաստաթղթերից բխող բոլոր պարտավորությունների կատարում ևս ենթադրում է, այդ թվում, ի դեպ, նաև անդամավճարների հարցում»,- նշել է Լավրովը։

Սերգեյ Լավրովի մեկնաբանությունը
please wait

No media source currently available

0:00 0:00:42 0:00

Հայաստանը ավելի վաղ հայտարարել է, որ սառեցնում է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի միջոցառումներին, հրաժարվել է իր բաժին ֆինանսավորումը հատկացնել այդ կառույցին, տևական ժամանակ չի մասնակցում համատեղ զորավարժություններին, հանդիպումներին, բայց պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց սկսելու համար։ Երևանը խստորեն քննադատում է ՀԱՊԿ-ին հատկապես 2022 թվականին Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ուժերի ներխուժումից հետո, երբ այդ կառույցը ոչ միայն չպաշտպանեց իր անդամին, այլև նույնիսկ պատշաճ չարձագանքեց Ադրբեջանի ագրեսիային։

ՌԴ ԱԳՆ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը մի քանի օր առաջ հայտարարել է, որ Հայաստանը պետք է սթափ գնահատի իր անվտանգության ապահովման հնարավորությունները, այդ թվում՝ կոլեկտիվ ձևաչափով:


XS
SM
MD
LG