Մատչելիության հղումներ

Եվրոպայի մի շարք երկրներում ամառային տապը նոր ռեկորդներ է սահմանում


Եվրոպայի մի շարք երկրներում, այդ թվում՝ Ֆրանսիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում ու Իտալիայում ամառային տապը նոր ռեկորդներ է սահմանում՝ որոշ դեպքերում գերազանցելով 40-41 աստիճանը։

Ֆրանսիայում մոտ 1350 դպրոց լիովին կամ մասնակի փակվել է, Փարիզի Էյֆելյան աշտարակի վերին հարկը այսօր և վաղը փակ կլինի։ Իտալիայի որոշ շրջաններում արգելել է բացօթյա զբոսանքը, Թուրքիան շարունակում է պայքարել անտառային հրդեհների դեմ, որոնց պատճառով երեկ մոտ 50,000 մարդ է տարհանվել:

ԵՄ կլիմայի փոփոխության ծառայության տվյալներով՝ Եվրոպան աշխարհի ամենաարագ տաքացող մայրցամաքն է, այստեղ ջերմաստիճանը բարձրանում է համաշխարհային միջինից կրկնակի արագությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG