Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը մասնակցելու է այսօր Ստեփանակերտում անցկացվող Տնտեսական համագործակցության կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին, հաղորդում է APA լրատվական գործակալությունը՝ օգտագործելով քաղաքի ադրբեջանական «Խանքենդի» անվանումը:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի՝ Իրանի նախագահի արտաքին քաղաքականության գծով խորհրդական Մեհդի Սանային փոխանցել է, որ Փեզեշքիանը այցի ընթացքում մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա, այդ թվում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ:
Ավելի ուշ հաղորդվեց, որ Իրանի նախագահը ժամանել է Ադրբեջան, Ֆիզուլիի օդանավակայանում նրան ողջունել է պատվո պահակախումբը, դիմավորողների թվում են եղել Ադրբեջանի մշակույթի նախարարը և այլ պաշտոնյաներ: