Մատչելիության հղումներ

ՌԴ իրավապահներին մեղադրելու Բաքվի փորձերը միջամտություն են Ռուսաստանի ներքին գործերին. Գալուզին


Ռուսաստանի իրավապահ մարմիններին իրենց լիազորությունները գերազանցելու մեջ մեղադրելու Բաքվի փորձերը միջամտություն են Ռուսաստանի ներքին գործերին, հայտարարել է Մոսկվան։

Ռուսաստանի փոխարտգործնախաար Միխայիլ Գալուզինն այսօր այդ մասին պաշտոնական բողոք է փոխանցել երկրում Ադրբեջանի դեսպանին, պնդելով, թե Բաքվի վերջին գործողություններն ուղղված են երկկողմ հարաբերությունները կազմաքանդելուն։

«Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված քննչական գործողությունները կատարվել են օրենսդրությանը լիովին համապատասխան՝ Դաշնության տարածքում նախորդ տարիներին կատարված ծանր հանցագործությունները քննող գործերի շրջանակում»,- հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Ավելի վաղ, ի նշան բողոքի, Բաքուն չեղարկել էր Միլի մեջլիսի պատգամավորների այցը Մոսկվա, խուզարկել «Սպուտնիկ Ադրբեջանի» գրասենյակը, ձերբակալել երկու անձանց։
Մոսկվան այսօր Ադրբեջանի դեսպանից պահանջել է «անհապաղ ազատ արձակել Բաքվում ձերբակալված ռուս լրագրողներին», որոնց ադրբեջանական լրատվամիջոցները ներկայացրել էին որպես Դաշնային անվտանգության ծառայության աշխատակիցներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG