Մատչելիության հղումներ

Ալիևն ընդգծում է Բաքվի պատրաստակամությունը՝ ընդլայնելու համագործակցությունը Վաշինգտոնի հետ


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վստահեցնում է՝ առկա են Միացյալ Նահանգների հետ իր երկրի գործընկերությունն ընդլայնելու և որակապես նոր մակարդակի հասցնելու լավ հնարավորություններ։

«Այսօր լավ հնարավորություններ կան Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերություններն ու գործընկերությունը որակապես նոր մակարդակի հասցնելու համար։ Ես կարծում եմ, որ մեծ ներուժ կա փոխշահավետ համագործակցության զարգացման համար առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտի, արդյունաբերության, ավիացիայի, բարձր տեխնոլոգիաների, ներդրումների և այլ կարևոր ոլորտներում», - ասված է ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին Ալիևի հղած ուղերձում:

Ադրբեջանի առաջնորդը նաև շեշտել է՝ Միացյալ Նահանգները տարիներ շարունակ եղել է Բաքվի հուսալի գործընկերը էներգետիկ ոլորտում։

«Վստահ եմ, որ մեր ամուր քաղաքական կամքի և համատեղ ջանքերի շնորհիվ մեր երկրների միջև հարաբերություններն ու համագործակցությունը կշարունակեն համապարփակ կերպով ընդլայնվել՝ ի շահ մեր ժողովուրդների», - հայտարարում է Իլհամ Ալիևը։


XS
SM
MD
LG