Ուկրաինան և ԱՄՆ-ն համատեղ ուժերով դրոններ կարտադրեն

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի

Ուկրաինան և Միացյալ Նահանգները անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրություն հիմնելու մասին համաձայնագիր են ստորագրել։ Այսօր Դանիա կատարած այցի ընթացքում այդ մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նրա խոսքով՝ արդեն այս տարի համատեղ ուժերով արտադրված դրոնների թիվը կարող է հասնել մի քանի հարյուր հազարի։

«Խոսքը թշնամական դրոնների ոչնչացման համար նախատեսված ԱԹՍ-ների, կրակի ճշգրտման և հետախուզության համար կիրառվող կվադրոկոպտերների և հեռահար հարվածային դրոնների մասին է»,-նշել է Զելենսկին։