Մատչելիության հղումներ

Չորս օրվա ընթացքում Բաքվի երկրորդ բողոքի նոտան Մոսկվային


Բաքվում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմով, արխիվ
Բաքվում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմով, արխիվ

Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել Բաքվում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։ Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ փոխարտգործնախարար Արազ Ազիմովը բողոքի նոտա է ներկայացրել դեսպանին «ռուսական կողմի անբարյացկամ գործողությունների և քայլերի կապակցությամբ, որոնք խաթարել են երկու երկրների միջև հարաբերությունները»։

Բաքուն վերստին իր խորը մտահոգությունն է հայտնել անցած շաբաթավերջին Եկատերինբուրգում ռուս իրավապահների գործողությունների առնչությամբ, որոնց ընթացքում, ինչպես պնդում է ադրբեջանական կողմը, երկու ադրբեջանցի զոհվել, մի քանիսը ծանր վիրավորվել են։ «Ռուսական կողմի բացատրությունը հակասում է մեր մահացած հայրենակիցների մարմինների վրա բռնության ծանր հետքերին և փորձագիտական եզրակացությանը», - ասված է հաղորդագրությունում։

Ադրբեջանի իշխանությունը դեսպանից պահանջել է «մանրակրկիտ և օբյեկտիվ հետաքննել Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից կատարված օրենքի խախտումները և պատժել մեղավորներին»։

Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալը ռուս պաշտոնյային հիշեցրել է նաև Ռուսաստանի օդային տարածքում ադրբեջանական օդանավի խոցման առնչությամբ «անհրաժեշտ համապատասխան միջոցներ չձեռնարկելու և իրական իրավիճակը խեղաթյուրելու փորձերի» մասին, պնդելով, որ նման իրավիճակը բացասաբար է անդրադարձել երկկողմ հարաբերությունների վրա։ Բաքուն վերստին պահանջել է հետաքննել օդանավի կործանումը, պատժել մեղավորներին և փոխհատուցում վճարել զոհերին։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG